«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ունեցած գաղտնի զենքի` «դիսկոմբոբուլյատորի» մասին, որն օգտագործվել է Մադուրոյի առևանգման ժամանակ

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ունեցած գաղտնի զենքի` «դիսկոմբոբուլյատորի» մասին, որն օգտագործվել է Մադուրոյի առևանգման ժամանակ
26.01.2026 | 12:42

Նա հայտարարել է, որ հունվարի 3-ին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու նպատակով ամերիկյան հատուկ ջոկատայինների իրականացրած գործողության ժամանակ օգտագործվել է նոր գաղտնի զենք, որը նա անվանել է «դիսկոմբոբուլյատոր» (discombobulator):

Թրամփի խոսքով՝ այս զենքը վճռորոշ նշանակություն է ունեցել Մադուրոյին բռնելու և Կարակասին հարվածներ հասցնելու գործողությունների ժամանակ։

The New York Post-ին տված հարցազրույցում նա նշել է, որ «դիսկոմբոբուլյատորը» «անգործունակ է դարձրել [թշնամու] տեխնիկան»։

«Նրանք այդպես էլ չկարողացան արձակել իրենց հրթիռները։ Նրանք ունեին ռուսական և չինական հրթիռներ, և դրանցից ոչ մեկը չաշխատեց։ Մենք ներս մտանք, նրանք սեղմեցին կոճակները, և ոչինչ չպատահեց»,- հայտարարել է Ամերիկայի նախագահը։

«Այդ դիսկոմբոբուլյատորը... Ինձ թույլատրված չէ այդ մասին խոսել»,- հավելել է նա։ Այսպես Թրամփը պատասխանել է այն տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին, թե նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեռևս նախկինում գնել էր իմպուլսային էներգետիկ զենք, որը, ենթադրաբար, առաջացնում էր «Հավանայի համախտանիշ»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3144

Մեկնաբանություններ